Հաստատվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինա...

Հաստատվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի կազմը։ Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի
1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝
1. Հաստատել առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող
պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի
հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1880-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ: