Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգու էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։



