ԱՄՆ փոխնախագահը հավաքել է Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակների ձայների 99 տոկոսը ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու քվեարկության ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, այս մասին հայտնել է կուսակցության ղեկավարությունը հնգօրյա օնլայն-քվեարկության ավարտից հետո։
Անցած շաբաթ կուսակցությունը հայտարարել էր, որ Հարիսն ունի պատվիրակների բավականաչափ քանակության աջակցությունը, որպեսզի դառնա նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից։ Փոխնախագահը էլեկտրոնային քվեարկության միակ թեկնածուն էր, նրա առաջադրումն այժմ պետք է պաշտոնապես հաստատվի համագումարով, որը սկսվելու է օգոստոսի 19-ին։
Քվեարկությունը իրականացվեց այն բանից հետո, երբ գործող նախագահ Ջո Բայդենը հանեց թեկնածությունը ընտրապայքարից հուլիսին։ Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարի մոտ 4 500 պատվիրակներ հինգշաբթի սկսեցին քվեարկել Հարիսի թեկնածության օգտին էլեկտրոնային փոստով, այն շարունակվեց մինչեւ երկուշաբթի երեկո։
Հարիսը դեռ իր համար փոխնախագահ չի ընտրել, բայց սպասվում է, որ նա դա կանի առաջիկայում, գուցե արդեն այսօր։ Reuters-ի տվյալներով՝ նա նեղացրել է հավակնորդների ցուցակը՝ հասցնելով երկուսի. Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրո եւ Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլզ։