Հարավային Կորեայի իշխանությունները անվճար կդարձնեն բազային բջջային ինտերնետը բնակչության համար։ Որոշումը համաձայնեցվել է տեղի խոշոր օպերատորների՝ SK Telecom-ի, KT-ի եւ LG Uplus-ի հետ: Նախատեսվում է, որ եթե հաճախորդի վճարովի տվյալների փաթեթը սպառվի, նրան ավտոմատ կերպով կտրամադրվի անսահմանափակ բջջային ինտերնետ՝ 400 կբ/վրկ արագությամբ: Այս արագությունը պետք է բավարար լինի որոնողական համակարգերից, հաղորդագրությունների հավելվածներից եւ քարտեզներից օգտվելու համար։
Փոխվարչապետ եւ գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Բե Կենհունը նշել է, որ քաղաքացիները չպետք է մնան առանց առցանց ծառայությունների: Նա ընդգծել է, որ ինտերնետ հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է եւ ներդրում է երկրի ապագայի մեջ: Նորարարությունը կիրականացվի մինչեւ հունիս եւ կտրածավի մոտավորապես 7.17 միլիոն բաժանորդի վրա։
Բացի այդ, օպերատորները պարտավորվել են գործարկել մատչելի 5G փաթեթներ, որոնց գինը չի գերազանցի 20 հազար վոնը (մոտ 13.50 դոլար): 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիները կստանան տվյալների եւ զանգերի ավելի մեծ սահմանաչափեր: Նախատեսվում է նաեւ բարելավված Wi-Fi ծառայություն մետրոյում եւ միջքաղաքային գնացքներում:



