Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինի պետական նստավայրում։
Այդ մասին հաղորդել է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով չինական պետական հեռուստատեսությունը։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարությունից հայտնել են, որ Մեդվեդևը Սիին փոխանցել է նախագահ Պուտինի ուղերձը։