ՀԱՄԱՍ-ը պայմաններ է առաջադրել զինաթափման համա...

ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը կախված է Իսրայելի կողմից առաջին փուլի լիարժեք կատարումից, ներառյալ զորքերի դուրսբերումը և հարձակումների դադարեցումը, հաղորդում է Al Jazeera-ն։

«Օկուպացիոն իշխանությունների կողմից սպանությունների դադարեցմանը հավատարիմ մնալը հիմնարար պայման է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շարունակման և դրանց կատարման ժամկետների սահմանման համար»,- հայտարարել են ՀԱՄԱՍ-ում։

Խումբը նաև անհրաժեշտ պայմաններ է անվանել վարչական կոմիտեի՝ Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի, պաշտոնի ստանձնումը, կայունացման միջազգային ուժերի տեղակայումը և Իսրայելի աջակցությամբ գործող աշխարհազորայինների լուծարումը։