Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջարկել է եռաստիճան հրադադարի ծրագիր Գազայի հատվածում, ներառյալ իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, պաղեստինյան անկլավի ենթակառուցվածքի վերականգնումը և պատանդների և զոհվածների դիակների փոխանակումը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով փաստաթուղթը։
«ՀԱՄԱՍ»-ը եռաստիճան հրադադարի ծրագիր է առաջարկել»,- հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ պլանի առաջին փուլը ներառում է Իսրայելի հետ հրադադարի բանակցությունները միջնորդների միջոցով։ Այն նաև նախատեսում է Գազայի հատվածի հիվանդանոցների և փախստականների ճամբարների վերակառուցում, ինչպես նաև իսրայելական զորքերի դուրսբերում պաղեստինյան անկլավի բնակեցված տարածքներից: Բացի դրանից, 45 օրվա ընթացքում նախատեսվում է գերիների փոխանակում Իսրայելում գտնվող պաղեստինցի գերիների հետ, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքում։
Երկրորդ փուլը ներառում է բոլոր իսրայելցի տղամարդ գերիների փոխանակումը անորոշ թվով պաղեստինցի գերիների հետ և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայի հատվածից:
Երրորդ փուլում հակամարտող կողմերը կփոխանակեն մահացածների աճյունները, նշում է գործակալությունը։



