Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

«Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նշվում էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գտնվում են Հալեպ քաղաքից 7-10 կիլոմետր հեռավորության վրա։