Օրերս հայ հանրությունը զարհուրած էր Բաքվում կազմակերպած ցուցադրությունից, որը հակահայկականութան շքահանդես էր ամենագռեհիկ տեսարաններով: Ադրբեջանի գործող իշխանություներն, ըստ էության, շարունակում են կերակրել իրենց հանրությանը հայերի դեմ ատելությամբ: Ամենացավալին այն է, որ հակահայկականության շքահանդեսին մասնակից էին անչափահաս երեխաներ: Ալիև, անգամ, մանկահասակ երեխաներին է թունավորում հակահայկականությամբ:
Սրան զուգահեռ հակահայկականության շքահանդես էր կազմակերպել նաև Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի մարզային մի քանի բնակավայրում: Ցավալի է արձանագրել, բայց փաստ է, որ Փաշինյանն էլ յուրովի է հակահայկականության քարոզ իրականացնում: Նա՝ լինելով պարտության սիմվոլ, շարունակում է իր ներկայաությամբ խորացնել այդ պարտությունը: Նա շարունակում է հարվածել բանակին, հայկականության գաղափարին: Փաշինյանն էլ, ինչպես իր կիրթ գործընկեր Ալիևը, այդ զարհուրելի տեսարաններին մասնակից է դարձնում անչափահաս երեխաների:



