Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ հունվար 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցում ավտոմեքենա է այրվում: 
 
Դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները: 
 
Հրդեհի հետևանքով  տուժածներ չկան: 

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: