«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել 38-ամյա տղամարդու դ...

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:  

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: