Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքը պատճառել էր գործընկերը՝ համաքաղաքացի 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: