
Փետրվարի 21-ին, ժամը 10:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:17-ին, մարվել՝ 10:40-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքեանան (վարոդ՝ Հ․ Փ․):