Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բ...

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. – Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում: