Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է երկաթե արգել...

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի սկզբնամասում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Սաշիկ Մ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ։

Վթարի հետևանքով, ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։