Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը...

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին Mercedes-ի տակից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։

Վիրավորներից երկուսին Սևանի հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մեկին՝ Սևանի բժիշկների հերթապահ խումբը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։