ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խոսեց բանակում կատարվող փոփոխությունների մասին․«Բանակում փոփոխությունների մասին բազմիցս խոսվել է, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը եւ ՊՆ-ի ներկայացուցիչները։ Փոխվելու է եւ կփոխվի ամեն ինչ: Երբ որ արդյունքները տեսանելի կլինեն, դուք կտեսնեք»:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու Ադրբեջանում գտնվող գերիների հարցը, Արման Սարգսյանը պատասխանեց. «Հոգուտ Հայաստանի Հանրապետության»:
Նա չարձագանքեց դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ գերությունից վերադարձած երիտասարդներին նորից ուղարկում են ծառայության. «Կներեք, լավ բան չեմ անում, որ դուռը փակում եմ»։



