Գերմանիան մտադիր չէ թևավոր հրթիռներ մատակարար...

Գերմանիան մտադիր չէ ուկրաինական կողմին Taurus թևավոր հրթիռներ մատակարարել։ Բեռլինի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ին, այս մասին Վիլնյուս կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Ես ևս մեկ անգամ կարող եմ շատ հստակ ասել, որ հեռահար սպառազինությունների հետ կապված մենք զուսպ դիրքորոշում ենք պահպանում, ինչպես մեր ամերիկացի գործընկերները»,- նշել է  նա և հավելել, որ իրենց գնահատականներում այս պահին ոչինչ չի փոխվել: