Գերմանիան առաջարկում է Frontex ուժեր տեղակայե...

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերն առաջարկել է ԵՄ Frontex սահմանապահ ուժեր տեղակայել Բելառուսի հետ Լեհաստանի սահմանին՝ անլեգալ միգրացիան զսպելու համար, տեղեկացրել է Welt-ը։

Պոլովցիում սահմանային անցակետ այցելության եւ լեհ գործընկերոջ՝ Տոմաշ Սեմոնյակի հետ հանդիպման ժամանակ Ֆեզերը նշել է, որ ապաստանի համատեղ եվրոպական համակարգի մասին համաձայնագրերը նախատեսում են ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության ուժեղացում։

«Ուստի ես, իհարկե, կարող եմ պատկերացնել, որ Frontex-ը նույնպես աջակցություն կցուցաբերի այստեղ, որտեղ կլինեն ավելի մեծ թվով գերմանացի ոստիկաններ»,- ավելացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը։

Լեհաստանի ներքին գործերի նախարարն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը առաջին հերթին ԵՄ ֆինանսական ավանդի ներդրման հույս ունի՝ սահմանների անվտանգության ուժեղացման համար։ Գերմանիայի եւ Լեհաստանի սահմանապահների եւ ոստիկանների միջեւ համագործակցությունը կարեւոր է նաեւ մաքսանենգների գործունեության դեմ պայքարի համար, ավելացրել է նա։