Գեներալ Ռոման Բերդնիկովին պաշտոնից հեռացնելու...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ գեներալ Ռոման Բերդնիկովին պաշտոնից հեռացնելու մասին տեղեկատվության առնչությամբ պետք է դիմել ՌԴ պաշտպանության նախարարություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետք է դիմել Պաշտպանության նախարարությանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ուկրաինական աղբյուրներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ գեներալ-լեյտենանտ Բերդնիկովին հեռացրել են պաշտոնից Խարկովի մարզում ուկրաինական զորքերի հաջող հարձակումից հետո:

Ավելի վաղ Խարկովի մարզի ազատագրված տարածքների ղեկավար Վիտալի Գանչևը հայտնել էր, որ իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը Կուպյանսկից, Իզյումից, Շևչենկոյից և Բալակլեայից: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բալակլեյայից և Իզյումից զորքերը վերախմբավորվել են Դոնեցկի ուղղությամբ՝ Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներին հասնելու համար: