Դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է տունը՝ գույքով: