Գագիկ Ծառուկյանը՝ սահմանադրական հնարավոր ճգնա...

Ոչ մի բան էլ չեմ նկատում․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճգնաժամ չի նկատում Սահմանադրական դատարանի շուրջ և ինչ  է կարծում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությունների մասին:

«Մարդիկ չքնեն, հելնեն, ինչ-որ մի եզրակացություն, միտք ասեն, ու ամբողջը այդ ուղղությամբ գնա»,- ասաց նա:

Մեկ այլ հարցի էլ, թե հնարավոր է, որ ԱԺ-ում քննարկումներ նախաձեռնվեն Վահե Գրիգորյանի նամակի քննարկման առիթով, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Մեզ դեռ այդ մասին բան չեն ասել, մենք դեռ չենք քննարկել: Երբ որ մեզ դիմեն, մենք պատրաստ ենք խմբակցությունում հավաքվել և քննարկել: Ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց նա: