Ֆրանսիայում մահացած են գտել Էպշտեյնի ենթադրյա...

Ֆրանսիայում մահացած են գտել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի ենթադրյալ հանցակցին։ Հուլիսի 22-ին այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

«Մոդելային հավաքագրող Դանիել Սիադին մահացած են գտել իր տանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը նախկին մոդելային գործակալ և լուսանկարիչ Դանիել Սիադի մասին է, ում կասկածում էին Էպշտեյնի համար աղջիկներ հավաքագրելու մեջ՝ հետագայում նրանց սեռական շահագործման ենթարկելու նպատակով։

Իրավապահները սկսել են նրա մահվան հանգամանքների քննությունը, պատճառները դեռևս անհայտ են։