Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին:
Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպանին ասել են, թե Թուրքիան չի ընդունում ու խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատում « «Ժողովրդական պաշտպանության ուժեր» սիրիական-քրդական կազմավորումներ» -ի անդամների պարգևատրումը: