Ֆիլիպիններում սողանքների և ջրհեղեղների հետևան...

Անընդհատ մուսոնային անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու ջրհեղեղները Ֆիլիպիններում խլել են առնվազն 12 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Իշխանությունների հաղորդմամբ՝ ևս ութ մարդ համարվում է անհետ կորած։

Երկրի իշխանությունների տվյալներով՝ 33 նահանգներում մուսոնից տուժել է ավելի քան կես միլիոն մարդ։

Իշխանությունները նաև հայտնել են հարյուրավոր վնասված տների և ենթակառուցվածքային օբյեկտների մասին։