Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ դեպի Մոսկվա և Կիև կատարած այցերը կնպաստեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսմանը։
Ֆիդանը հունիսին այցելել էր Ռուսաստանի Դաշնություն և Կազանում բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հուլիսի 15-16-ին նա կայցելի Ուկրաինա, որտեղ նրան կընդունի Վլադիմիր Զելենսկին։ Ծրագրված են նաև հանդիպումներ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։
«Հուսով եմ, որ դեպի Մոսկվա և Կիև մեր այցերը դրական արդյունքներ կբերեն մեր ջանքերին»,- Լեհաստանում լրագրողներին հայտարարել է Ֆիդանը. նրա հայտարարության տեսանյութը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը։



