Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաղորդել է բարեփոխումների ուղղությամբ Կիևի առաջընթացի մասին և հավելել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր պլանի շուրջ։ Այս մասին ֆոն դեր Լայենը գրել է Twitter-ում:
«Նպատակը մոտ է: Մենք միասին կաշխատենք մինչև վերջ: Մենք ցանկանում ենք Ուկրաինայում բարեփոխումները համատեղել ԵՄ-ի ներդրումների հետ: Մեր կողմից առաջարկված նախաձեռնությունն Ուկրաինայի համար մինչև 2027 թվականը կապահովի մինչև 50 միլիարդ եվրոյի ֆինանսավորում», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: