«Եթե պետության սուվերենությունը չարաշահվում է...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)գարնանային նստաշրջանում այսօր  ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելն ընդգծել է, որ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է: 

«Մեր շուրջբոլորը տեսնում ենք, որ մարդու հիմնարար իրավունքները  կրճատվում են: Եթե մենք խուսափենք այս հարցերին պատասխանելուց, ապա այն հարցականի տակ է դնելու Եվրոպական տեսլականը»:

«Եթե պետության սուվերենությունը չարաշահվում է, օրինակ՝ ինչպես  Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում է, ապա մենք բոլորս վտանգի տակ ենք»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը: