Եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն...

Իհարկե Վրաստանին մտահոգում են տարածշրջանային նոր իրողությունները. եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն է, սխալվում եք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Քանի դեռ այդ հարցը արդար, վերջնական լուծում չի գտել, խոսել կայունության, կանխատեսելիության մասին, շատ դժվար է լինելու: Հետեւաբար, դա բոլորի խնդիրն է: Արցախի խնդիրը միակ խնդիրը չի Հարավային Կովկասում: Հետեւաբար մենք ինքներս պետք է հերաքրքրված լինենք ոչ միայն Ացրախի խնդրով, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններով, այլ զգայուն լինենք մեր բարեկամ երկրների խնդիրներով»,-ասաց նա: