Ես զարմանում եմ, որ մեր հանճարեղ մարզիկները ա...

«Ես, որպես նախկին մարզաշխարհի ներկայացուցիչ, չէի կարող աջակցություն չհայտնել։ Ես Խորհրդային Միության տարիներին եմ եղել մարզիկ։

Բայց այսօրվա մարզաշխարհի մասին, որի ղեկավարումը 2000 թվականից ստանձնել է Գագիկ Ծառուկյանը՝ որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ինձ ամենից շատ զարմացնում է այն, թե ինչպես են այդ աշխարհի օլիմպիական չեմպիոն տղաներն այսօր լուռ նստած և այս անարդարության դեմ որևէ ձայն չեն բարձրացնում։

Ես գիտեմ, որ մարզիկը, երբ մտնում է պայքարի մեջ, միշտ արդար որոշում է ակնկալում իր նկատմամբ։ Այսօր, իմ կարծիքով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի նկատմամբ անարդար որոշում է կայացվում, և ես զարմանում եմ, որ մեր հանճարեղ մարզիկները, ովքեր հնարավորություն ունեն շփվելու այսօրվա իշխանուհիների հետ, չեն մոտենում և չեն ասում. «Նա միայն մեզ համար չի արել, նա դա արել է ամբողջ հայ ժողովրդի համար։ Ինչպե՞ս եք այսօր փակում նրա ձեռնարկություններն ու մարզահրապարակները, որպեսզի վաղը մենք չկարողանանք մեր ազգը ներկայացնել»։

Ահա սա է իմ ցավը՝ որ մեր հանճարեղ մարզիկներն այսօր լռում են»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։