
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հին, մաշված փայտյա բազրիքները փոխարինվել են նոր, որակյալ փայտյա բազրիքներով: Փոխարինման գործընթացն իրականացվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` խնդրին արագ արձագանքելուց անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Քաղաքապետարանը հետևել է չափանիշներին, որոնք ապահովում են պատմամշակութային արժեքների պահպանությունը: Բազրիքները պահպանել են ավանդական տեսքը և բարձր որակը։ Տեղադրումն ամբողջությամբ արդեն ավարտվել է»,-ասված է կարճ հաղորդագրության մեջ։
Տեղեկատվությանն արձագանքել է «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Լիզա Գասպարյանը։
«Հավանաբար Գյումրու քաղաքապետարանի էջը վարողը զլացել կամ ցանկացել է թերի փոխանցի ինֆորմացիան` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խնդiրներին ու փայտե փթած ու հնացած բազրիքները նորով փոխարինելու խնդիրը առաջ քաշվեց մեր կողմից և հնչեղություն ստացավ և հայտի դարձավ մեր հայտարարության արդյունքում: Հետո գրություն, հետո բանավոր բանակցություններ ենք վարել և այսօր թանգարանն ունի նոր բազրիքներ: Էս որքա՞ն եք կոմպլեքսավորված «Մեր քաղաքը» խմբակցության անունը տալուց»,-նշել է նա։