ԱԺ-ում քննարկվել են անհայտ կորած անձանց ընտան...

Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Քննարկվել են անհայտ կորած անձանց առնչվող մի շարք խնդիրներ։

Հանդիպումը գլխավորել է հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը։ Մասնակցել են նաև նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը և հանձնաժողովի անդամներ Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանն ու Հակոբ Սիմիդյանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կանոնավոր, թեմատիկ հանդիպումների ձևաչափով և ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորել առավել առարկայական օրակարգ։