Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 29-ի լույս սեպտեմբերի 30-ի գիշերը Աթենքի քաղաքապետարանի և Հունաստանում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում Աթենքի Օմոնիայի հրապարակի հայտնի շատրվանները լուսավորվել են Հայաստանի Հարապետության եռագույն դրոշի գույներով։
Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ ներկայացնելով նաև տեսանյութ։
Կառույցի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կոմոտինիի և Յանինայի քաղաքապետարաննների ու դեսպանության համագործակցության արդյունքում տոնի առթիվ սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հարապետության եռագույն դրոշի գույներով են լուսավորվել նաև Կոմոտինի քաղաքի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը։



