«Ծնողներին խաբում են, էսօր-էգուց կանչում, հանում են են սենյակ ամեն մեկին մի բանով խաբում են: Մեր էրեխեքին պետք է բերեն, տան մեզ, հերիք եղավ: Ամեն օր խաբում են, թե Փաշինյանը վաղը կընդունի, Փաշինյանը հեսա կընդունի, իսկ ես իմ էրեխուն եմ ուզում, ոնց տվել եմ, բերեք տվեք: Եթե իմ երեխուն չբերեցին, ես իրենց ահ ու սարսափն եմ լինելու, իրենց ամեն ինչի վրայով գնալու եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության շենքի դիմաց հավաքված անհետ կորածների ծնողներից մեկը, ով ևս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:



