
Ես հոգևորականների նկատմամբ էլ ունեմ շատ որոշակի, այսպես կոչված, վերաբերմունք, բայց այս տարիների ընթացքում հանգամանքների բերումով հետևել եմ Միքայել Սրբազանի խոսքին, ելույթներին, հարցազրույցներին և գտնում եմ, որ ինքը շատ պատրաստված, կազմակերպված, հոգևորական է և նաև ինչ-որ տեղ նաև հասարակական, ինչ-որ տեղ նաև քաղաքական գործիչ է իմ պատկերացումներով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա շարունակեց. «Ես իր հետ հանդիպել եմ ընդամենը երկու անգամ, մեկ անգամ 24 news-ի տաղավարում, հարցազրույցից դուրս էի գալիս, ինքը մտնում էր և մի անգամ մի քանի օր առաջ մեկուսարանում։ Երբ որ հանդիպեցի 24 news-ի տաղավարում, զրույց ունեցանք մի քանի րոպե և ես ասացի՝ Սրբազան, եթե հանկարծ երբևէ ես դառնամ հավատացյալ, իմացեք, որ այդտեղ ձեր ներդրումը անչափ մեծ է։
Հիմա ես ուզում եմ ասել հետևյալը, նրանք, ովքեր տեղյակ չեն, որ ամսի 15-ին տեղի է ունենալու դատավարության երևի թե վերջին նիստը կամ նախավերջին նիստը, որտեղ պետք է որոշում կայացվի դատավորի կողմից, որ մեղավոր է, թե չէ Միքայել Սրբազանը, կոչ եմ անում բոլորին, որոնք ժամանակ կունենան, որոնք կգտնեն, որ իրենց ներկայությունը կարող է այս կամ այն կերպ աջակցություն լինել Միքայել Սրբազանին, երկուշաբթի օրը ամսի 15-ին հնարավորություն գտնել և ի աջակցություն Միքայել Սրբազանի ներկայանան դատարանի տարածք»: