«Էս գյադեն ոստիկանությունում լացելով ասում էր...

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էս գյադուն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ոստիկանություն են տանում: Բաժանմունքում սա սկսում ա լացել, թե ինձ չծեծեք էլի, ես Սեդրակի (կամ Լյովկայի) ընկերն եմ: Ոստիկանները ճշտում են. Քոչարյանի տղաներից մեկն ու մեկն ասում ա՝ դե ձեռք չտաք: Ու տենց խրոխտ կեցվածքով սա դուրս ա գալիս բաժանմունքից՝ նեղ շրջանակներում պատմելով, թե ոնց ա դիմացել կտտանքներին ու ցուցմունք չի գրել: Էն ժամանակ սա իշխանություն չէր, իսկ ընդդիմադիր շրջանակները սրան լուրջ չէին վերաբերվում.... Բայց մեղք ա, շատ ա խորացել արդեն, քանի ինքն իրան մի վնաս չի տվել՝ պետք ա մեկուսացնել»: