Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ռազմական...

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Շենգավիթ փողոցի խաչմերուկում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում հաշվառված, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Ներսես Մ.-ի վարած «UAZ» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա.-ի վարած, «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները: