
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 28-ին ժամը 04։02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող շահագործվող շինությունում։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ հուլիսի 28-ին, ժամը 00:20-ին:
Կիսաքանդ շինության սենյակում (մոտ 60 քմ) այրվել են կենցաղային իրեր, գրքեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):