
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Նանսենի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, կոտրել այն, առաջ գնալով բախվել երկաթե սյանը, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Combo» մակնիշի ավտոմեքենային և մոտ 80 մետր առաջ է հրել՝ բախվելով նաև ծառին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ «Volkswagen»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Opel»-ը շահագործվում է «Իվանյանս» ՍՊԸ-ի կողմից, վարորդն էլ՝ 21-ամյա Մովսես Օհանյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Պարեկային ծառայությունը պարզում է «Volkswagen»-ի վարորդի ինքնությունը: