Երևանում վիճաբանել են Հնդկաստանի քաղաքացիներ....

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին`00։25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ:

Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։

Նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում, «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ:

Տեղում պարզվել է, որ նույն օրը նշված հասցեում Հ. Սինգհը վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Շուքվիրի հետ, ով վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ. Սինգհին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Հանրապետության քաղաքացի 26-ամյա Շուքվիր Սինգհը, ով նույն օրը ժամը 04։15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնի մոտից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: