Երեւանի ավագանին առաջիկա նիստում քննարկելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցը հայ ազգի բարեկամ, ազգությամբ եզդի քաղաքական, հասարակական գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով կոչելու հարցը:
Ուսուբ Բեկ Թեմուրյանը քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին եւ 2-րդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, հրամանատար։
Հիշեցնենք, որ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչելու առաջարկն արել էր «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը: Դեռւես փետրվարին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել էին կազմակերպության առաջարկը։ Ավագանու անդամները ողջունել էին եզդիական կազմակերպության առաջարկն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլերն իրականացնել եւ կյանքի կոչել գաղափարը:



