ՔՊ–ական Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարու...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են «Իրականում»-ի աղբյուրները։

«Ինչ վերաբերում է Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Քննչական կոմիտեից էլ հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվելու վերաբերյալ մեր տեղեկությունները»,- գրում է լրատվամիջոցը։

Նիկոլ Փաշինյանի մասին հայտարարություններից հետո Հայկ Սարգսյանը մասնակցել է Սեւանում այսօր տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովին։

Նշենք, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը «Տետ ա տետ» հաղորդման ընթացքում քննադատել էր նախկին թիմակիցներին՝ ակնարկելով, որ իրեն մեկուսացրել են թիմից հովանավորչության հետ կապված խնդիրները կուսակցության ներսում բարձրաձայնելու համար, նա մասնավրապես հնչեցրել էր ՆԻկոլ Փաշինյանի մերձավորներից մի քանիսի անունները,՝ Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի անունները։

«Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, ու ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում և ՀՀ-ում լավ կլինի, որ այդպիսի կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով մեղավոր է»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։