Երևանում Սարդարապատի ճակատամարտի հերոս Ուսուբ...

Politik.am-ը օրերս տեղեկացրել էր, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Մայրաքաղաքի փողոցներից մեկը Ուսուբ Բեկ Թեմուրյանի պատվին անվանակոչելու առաջարկով։

Առաջիկայում Երեւանի փողոցներից մեկը կարող է անվանակոչվել Սարդարապատի ճակատամարտի եզդի հրամանատար, ՀՀ առաջին հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք  «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

Երեկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել են կազմակերպության առաջարկը։ Ավագանու անդամները ողջունել են եզդիական կազմակերպության առաջարկն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլերն իրականացնել եւ կյանքի կոչել գաղափարը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչ Մամե Ամիրյանը politik.am-ի հետ զրույցում ասաց, որ բավական ջերմ քննարկում է տեղի ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ․«Առաջիկայում իշխանական խմբակցությունը կպատրաստի նախագիծ, որը կանցնի անհրաժեշտ ընթացակարգը և ի վերջո կյանքի կկոչվի»,-ասաց մեր զրուցակիցը։