
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում Մոլդովական 4/4 հասցեի մոտ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները: