Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանը իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ՝ 4-րդ գյուղի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կիսակողաշրջվել է, հաղորդում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բեռնատարն ամբողջությամբ չի կողաշրջվել քանի որ հենվել է բետոնե պարսպին։