Երևանում «Mercedes»-ը հայտնվել է ջրահեռացման...

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարելու համար տեղադրված ցուցանակներին և հայտնվել փոսում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: