Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 26-ամյա Յու. Մելյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում, Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջների ժամանումը, ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է Յու. Մելյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է կրակ բռնկվել: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: