
Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում հերթական անգամ թալանել են հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ. Վահյան փողոցի 1-ին շենքի բնակչուհու անչափահաս աղջիկը դասի գնալիս նկատել է, որ իր մորը պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են: Երեխան այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո ծնողը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տեղի ունեցած գողության փաստը, ապա փաստաթղթեր են ձևակերպել և այն փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով գողություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: