Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ և ծուխ է նկատվում: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում և բակի 150 քմ տարածքում, ինչպես նաև կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում և «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին և 2-րդ հարկերի հատվածում: 
 
Ըստ նախնակա տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 
Հրդեհի պատճառը պարզվում է: