Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն...

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում: 
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել: